ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է, որ պատերազմի պարտության հանգամանքները քննող քրեական գործերով հետապնդումներ կան, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների՝ հրաժարվելով տվյալներ հրապարակել։

Արթուր Դավթյանն անդրադարձել է նաև ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի հաղորդմանը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ հնարավոր դավաճանության մասին՝ նշելով, որ դրա հիման վրա հարուցվել է քրեական գործ։

«Ստուգման առարկա են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր արարքները՝ առանց բացառության, բոլոր անձանց արարքներին տրվելու են իրավական գնահատականներ», — ասել է գլխավոր դատախազը։