ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը Թբիլիսի կատարած այցի ժամանակ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանին փոխանցել է իր հեղինակած` «Կախարդական կոճակներ», «Կապույտ գետաձուկի եւ վարդագույն մկնիկի արկածները», «Թզուկ Մզուկը», մի քանի այլ  հեքիաթների ու պատմվածքների ժողովածուներ: Հեղինակը ցանկություն է հայտնել գրքերը նվիրել  «Վրաստան» ու մանկա­պատանեկան «Արեւիկ» թերթերի խմբագրություններին եւ թիվ 104 ու թիվ 103 հայկական դպրոցներին: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Վան Բայբուրթյանը գրքերը հանձնում է հասցեատերերին. դրանք այսօր հասան թիվ 104 հանրային դպրոցի գրդարան, արդեն հասանելի են փոքրիկ  ընթերցողին:

Նունե Սարգսյանը մի քանի տասնյակ մանկական գրքերի հեղինակ է, նրա ստեղծագործությունները հրատարակվել են նաև ռուսերեն և անգլերեն: