ՀՀ նախագահի աշխատակազմից խնդրում եմ հրապարակել ՀՀ վարչապետի հրաժարականի դիմումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Հանրապետության նախագահի աշխատակազմին խնդրում եմ հրապարակել վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի և 2021 թվականի ապրիլի 25-ի հրաժարականների դիմումները կամ գրությունները, որոնք հիմք են հանդիսացել Հանրապետության նախագահի համապատասխանաբար 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՆՀ-448–Ա և 2021 թվականի թիվ ՆՀ-80-Ա հրամանագրերի ստորագրման համար»,-գրել է Էդգար Ղազարյանը։