Ապրիլի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 216064 դեպք, որոնցից 198135-ն առողջացած, 4108-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1018 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12803 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 983656 թեստավորում: Երեկ կատարվել է 4596 թեստավորում։

Այսպիսով` ապրիլի 30-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 536 նոր դեպք, 21 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։