«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում առեւտրի ոլորտի ներկայացուցիչները խնդրի առաջ են կանգնած։ Պատճառը նոր սերնդի ՀԴՄ սարքերն են։ Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություններ է ստանում առեւտրականներից. նման խնդրի առաջ են կանգնել Մալաթիայում գտնվող «Անուշ» ոսկու շուկայի աշխատողները։

Նրանց խոսքերով՝ նոր սերնդի ՀԴՄ սարքերի լիցքավորումը երկար չի պահում, դրանք օրվա ընթացքում մի քանի անգամ անջատվում են։ «Երկու անգամ խփում եմ, անջատվում է, չեմ հասցնում, անընդհատ միացված է վարդակին, իբր թե անլար պիտի աշխատեինք։ Չգիտեմ, թե ում դիմեմ. եթե հարկայինից մարդ գա այդ պահին, չի հավատա, որ սարքն անջատվել է, կտուգանի, կգնա, իրեն չի հետաքրքրի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեցին առեւտրականները։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում