Գերմանիայում կորոնավիրուսի երրորդ ալիքի պատճառով սահմանափակումները ներքաշել են եվրագոտու մյուս երկրները ճգնաժամի մեջ, գրում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով դաշնային վիճակագրական գերատեսչության հաշվետվությունը:

Վիճակագրության տվյալներով՝ 2021 թվականի առաջին եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ-ի անկումը կազմել է 1,7 տոկոս, ինչն ազդել է նաեւ հարեւան պետությունների տնտեսության վրա: Փորձագետները անկման գլխավոր պատճառը համարում են ԳՖՀ-ում նոր լոքդաունի ներմուծումը, որը կաթվածահար է արել սպառողական պահանջարկը: Տնտեսագետների գնահատմամբ՝ եվրագոտու երկրների համախառն ՀՆԱ-ն 2021 թվականի առաջին երեք ամիսներին նվազել է 0,6 տոկոսով:

Մինչեւ 2020 թ-ը գերմանական տնտեսությունը աստիճանաբար գնացել է վերականգնման. Համաճարակի ֆոնին ՀՆԱ — ի առավելագույն աճը գրանցվել է անցյալ տարվա երրորդ եռամսյակում՝ 8,7 տոկոս: