Ադրբեջանը վճռական է նայել ապագային: Ինչպես հայտնում է Minval.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս «տարածքային ամբողջականության ու սուվերենության սկզբունքների շրջանակներում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին»:

«Այս մոտեցումը պետք է լինի բոլոր միջազգային խաղացողների հետաքրքրությունների շրջանակներում»,- ընդգծել է Բայրամովը: