Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Նամակում մասնավորապես ասված է.

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միացավ ԱՄՆ Կոնգրեսին և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ընդգծելով, որ «տեղի ունեցածը այլևս երբեք չպետք է կրկնվի»: Մենք անկեղծորեն երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր նվիրվածության, եռանդի և բարոյական կամ ցանկացած այլ աջակցության միջոցով իրականացրեցին դա և նպաստեցին արդարության վերականգնմանը:

Դուք և Ձեր թիմը մշտապես բարձրաձայնել եք, որ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված բարբարոսությունը ցեղասպանություն էր: Ձեր արժեքներին հավատարիմ մնալով՝ արեցիք ամեն ինչ՝ հասնելու Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը և հիշատակմանը:

Շնորհակալությո՛ւն, տիկի՛ն խոսնակ»: