«Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու։ Իշխանությունն էլ ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի»,- իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն ու իր ձայնին տեր կանգնելը թույլ կտա Հայաստանը դուրս բերել մի իրավիճակից, որտեղ շատերը պատրաստվում են արտագաղթել, որտեղ ազգը «վիզը ծռած» է, որտեղ մեծ ջանք է պետք գործադրել՝ վերականգնելու և հզորացնելու տնտեսությունը, բանակցային դիրքերը, կարևոր դերակատարումն այս տարածաշրջանում։