Բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր էջում գրում է. «Հիշու՞մ եք, որ առողջապահության նախարարության «փառահեղ» պաշտոնյաները AstraZeneca պտվաստանյութի տարիքային շեմը սահմանել էին 55 տարեկանից բարձր տարիքը:

Հիշու՞մ եք, թե ինչպես էին փորձում հիմնավորել իրենց որոշումը:

Դե քանի որ հիշում եք՝ ասեմ, որ նախարարի հրամանով փոփոխել են ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԵՄԸ (ինչպես գարդասիլի դեպքում):

Դա բնական էր, որովհետև AstraZeneca պատվաստանյութի պիտանելիության ժամկետը մայիսին ավարտվում է և նրանք այդ պատվաստանյութը իրացնելու խնդիր ունեն:

Հ.Գ. բնակչությունը չի վստահում ՀՀ առողջապահության նախարարությանը: Առողջապահության նախարարությունը արդեն վաղուց լեգիտիմ չէ»:

Գրիգորյանը նաև տեղադրել է նախարարի հրամանը