ՀՀԿ կենտրոնական գրասենյակում քիչ առաջ մեկնարկել է  կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը։ NEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ–ական Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ քննարկվելու է ներքաղաքական իրավիճակը, այդ թվում՝  խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ ՀՀԿ–ի մասնակցությունը։

Վահրամ Բաղդասարյանը հստակ չպատասխանեց հարցին, թե հնարավո՞ր է ընտրություններին դաշինքով մասնակցեն, միայն  ասաց. «Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, քննարկումից հետո կանդրադառնաք բոլոր հարցերին»։