Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 095: Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 1 433 նոր դեպք, ապաքինվել է 1 160 պացիենտ: