Քաղաքապետարանում հյուրընկալել եմ ոչ պաշտոնական այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետը:

«Գործընկերոջս հետ քննարկել ենք մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայոց երկու պետությունների մայրաքաղաքների միջև սերտ համագործակցությունը խորացնելուն միտված գործողությունների ընթացքը»,- գրել է նա: