Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով այսօր երեկոյան նախատեսված է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ գործադիր մարմնի անդամները քննարկելու են արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցը։

Կուսակցությունում վերջնական որոշում կկայացվի երեկոյան, իսկ որոշման մասին կտեղեկացնեն մամուլի հաղորդագրությամբ։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ հիմնական կորիզը կողմ է արտահերթ ընտրություններին մասնակցելուն եւ բացառապես առանձին, մյուսները կողմ են «Հայրենիք» կուսակցությանը սատարելուն։ Սպասում են Սերժ Սարգսյանի վերջնական որոշմանը։

Irakanum.am