ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի առաջին կեսին աշխատանքային այցով կժամանի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին այսօր իր հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա տեղեկացրեց` Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ին կլինի Երևանում, իսկ մայիսի 10-11-ին` Բաքվում:

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի այցի շրջանակներում նախատեսված են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, մանրակրկտորեն կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, նաև միջազգային հարթակում համագործակցության հարցեր:

Զախարովան տեղեկացրեց` առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների իրականացման գործնական հատվածին: