Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տարանցիկ փոխադրումը Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների միջև:
Ինչպես փոխանցում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի, սոցիալական կառույցների և բնակելի տների վերականգնման համար Հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնի 15-րդ շարասյունը` կազմված «ԿամԱԶ» զինվորական և ուղեկցող 20 մեքենայից, անցել է Մատաղիս-Քարվաճառ երթուղով և ապահովել է 420 տոննա բեռի տեղափոխումը Քարվաճառի շրջան: Նշվում է, որ փոխադրված բեռը պարունակում է սննդամթերք, շինանյութեր և սարքավորումներ:

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների աջակցությամբ 2800 տոննա բեռ է տեղափոխվել: Աջակցությունը հատկացվել է ադրբեջանական կողմին: