ՀՀ արտակարգ դեսպան և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնելուց հետո իրավունք չունի մնալու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։

Փայլակ Ֆահրադյանի «Հատման կետ» հաղորդման շրջանակներում Ղազարյանը հայտնել է, որ պատրաստվում է գրավոր հաղորդում ներկայացնել, որպեսզի իրավապահները զբաղվեն Նիկոլ Փաշինյանով։ Ըստ Ղազարյանի՝ Նիկոլ Փաշինյանը յուրացրել է իշխանությունը։ Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։