Արարատի մարզում վիրավոր արագիլները տեղափոխվել են վերականգնողական կենտրոն: Այս մասին հայտնում է Բնապահպանության եւ ընթերքի տեսչական մարմինը:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Ֆեյսբուքյան «Armenian Birdwatching Association» խմբում ս.թ. ապրիլի 28-ին տարածվել էր տեղեկատվություն վիրավոր 2 արագիլի վերաբերյալ։

Տեղեկացնում ենք, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության եւ Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն անհապաղ մեկնել են ՀՀ Արարատի մարզի Մխչյան համայնք եւ վիրավոր թռչուններին տեղափոխել Երեւան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն բուժման, խնամքի, վերականգնման եւ կարանտինի համար։

Կենտրոնի մասնագետների հավաստմամբ արագիլների վնասվածքներն առաջացել են հրազենային կրակոցի արդյունքում։

Նախապատրաստվող նյութերը կուղարկվեն իրավապահ մարմիններին։