«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով Ղրղզստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությանը, հայտնում է, որ մահացել է Տաջիկստանի հետ սահմանին կոնֆլիկտի ժամանակ վիրավորում ստացած Ղրղզստանի քաղաքացին։

«Ստացված վնասվածքներից մահացել է Ղրղզստանի քաղաքացին»,-ասել է Ղրղզստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարության ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ բախումների ժամանակ բուժօգնության համար դիմել է Ղրղզստանի 17 քաղաքացի: