ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն քննարկել է ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի հետ խմբակցություն կազմելու հարցը, ասաց․

«Նման հարց չի քննարկվել։ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձևավորված  դաշինքը ընդդիմադիր ուժերի այն համակցություներից է, որը նույնպես ձեռնոց է նետում  ներկայիս կապիտուլյանտ իշխանությանը»,- նշեց նա։

Աշոտյանի խոսքով ՀՀԿ-ի որոշման հիմքում ընկած է մեկ գերնպատակ՝  վարչապետի աթոռի հետ սերտաճած մարդուն պոկել  աթոռից և գահընկեց անել։