Հայաստան է ներկրվել 24.000 դեղաչափ AstraZeneca արտադրության պատվաստանյութ, 14.000 դեղաչափ Спутник-V պատվաստանյութ (չհաշված նախկինում ներկրված 2060 դեղաչափը), իսկ պատվաստվել են ընդամենը 600 մարդ… Եվ սա այն պայմաններում, որ ողջ բժշկական հանրությունը կոչ է անում պատվաստվել, իսկ պետական համակարգը օգտագործում է իր վարչական լծակները:

Հետևություն՝

ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է տապալել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարը:

ՀՀ առողջապհության նախարարությունը չի վայելում ժողովրդի վստահությունը:

ՀՀ առողջապհության նախարարությունը իր արատավոր քաղաքականության շնորհիվ նպաստում է բուժաշխատողների նկատմամբ անվստահության մթնոլորտի ձևավորմանը:

Բժիշկ Գևորգ Գրիգորյան