Ապրիլի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 215528 դեպք, որոնցից 197171-ն առողջացած, 4087-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1013 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 979060 թեստավորում: Երեկ կատարվել է 4284 թեստավորում։

Այսպիսով` ապրիլի 29-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 656 նոր դեպք, 16 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։