2021թ. ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապուտան գյուղի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ:

Դեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարված զննությամբ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է մարդուն համապատասխանող գանգ՝ բազմաթիվ վնասվածքներով: Բացի այդ, հարակից տարածքում՝ մոտ 40 սմ խորության վրա, հայտնաբերվել է հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ, որի որովայնից վերև գտնվող հատվածը բացակայում է:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: