Ինչպես հայտնի է, Առողջապահության նախարարի և փոխվարչապետի պաշտոնակատարներ Անահիտ Ավանեսյանն ու Տիգրան Ավինյանը երեկ կորոնավիրուսի դեմ պատվաստվեցին բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութով։ «Երեկոյան մի փոքր թուլություն, մկանային ցավ կար, բայց այսօր բոլոր նշանները կարծես անցան»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց Ավանեսյանը: