ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կանչվել է Երևանի քննչական վարչություն:

«Արծվիկ Մինասյանից, Գերասիմ Վարդանյանից հետո այսօր առավոտյան ոստիկանները մեր դուռն էլ թակեցին հարցաքննության ներկայանալու ծանուցագրով»,- գրել է նա՝ նշելով․

«Այսօր 15։30, բոլորիս (կարծում եմ դեռ ցանկը մեծանալու է) կանչել են Երեւանի քաղաքի քննչական վարչություն։ Լավ չհասկացա՝ կասկածյալի կամ վկայի կարգավիճակով։ Ենթադրում եմ, որ տեղում արդեն մեղադրանք կառաջադրեն։ Բայց այդ շենք ուրիշ ապրումներով եմ մտնելու։

Իսկ 17։00 բոլորս հավաքվում ենք ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց։ Անօրինականության կենտրոնակայանի մոտ մեր բողոքը հայտնելու Հայաստանում շարունակվող համատարած անօրինականության եւ իրավական քաոսի դեմ»։