ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ապրիլի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Տեղեկությունը հայտնել է պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի համագործակցության հարցեր: «Պետքարտուղարն ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի կարևորությունը: Պետքարտուղարը նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի կարևորությունը՝ բանակցելու հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- հայտնել է Փրայսը: