Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է Հնդկաստանի անկախության եւ պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ եւ հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը եւ հրկիզումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լպաշտոնական կայքից։

«Սա սադրանք է՝ ուղղված դարավոր եւ անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ:

Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, եւ վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում»,– ասվում է հաղորդագրության մեջ։