Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Audi Q7 մակնիշի  36 ՍՍ 007 համարանիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ հատվածին և մոտ 1,5 մետր բարձրութունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական թիվ 37 ջոկատի հրշեջ-թրկարարները, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ վթարված ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է հրազեն, ինչի համար էլ դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը: