Բռնցքամարտիկ Վազգեն Ասլանյանի հուշարձանի բացումը նրա մարզչի ու ընկերների նախաձեռնությամբ կայացավ հենց Վազգենի ծննդյան օրը։ Ապրիլի 28–ին նա կդառնար 20 տարեկան։

Վազգենի մարզիչը հերոսի հետ աշխատել է մեկուկես տարի, բայց այդ ընթացքում հասցրել է բացահայտել նրա ամբողջ պոտենցիալը՝ որպես մարզիկ։ Մարզիչն անկեղծանում է՝ երանի եռագույնը բարձրացներ ու սպորտում հերոսանար։

Հայրը որդու հետ մարտի դաշտում է եղել։ Պահեստազորի սպա է․ որդին էլ՝ ժամկետային զինծառայող էր և բայց իր քաջությամբ հասցրել էր զարմացնել բոլորին․ 4 տանկ է խոցել ու շարքից հանել թշնամու մի քանի հենակետեր։

Վազգենի սխրանքների մասին այստեղ բոլորն են խոսում․ զարմանքով, հիացմունքով ու հպարտությամբ։

Վազգենը երազում էր հանրահայտ բռնցքամարտիկ դառնալ։ Հորը խոստացել էր՝ բանակից վերադառնա, սպորտում մեծ հաջողությունների է հասնելու։ Հանրահայտ լինելու իր երազանքն իրականացավ․ բայց որպես հերոս ու, ցավոք, հետմահու: