ՌԴ Խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնում գործող քաղաքացիների ընդունման կետում այնտեղ կազմակերպվել է «թեժ գիծ» Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհետ կորած մասնակիցների մասին տեղեկատվություն հավաքելու համար:

«Այսօր դիմել է Լեռնային Ղարաբաղի 10 քաղաքացի: Հիմնական խնդրահարույց հարցերը մնում են անհետ կորած զինծառայողների որոնումը և գնդակոծությունների ժամանակ ավերված տների վերականգնումը: Երկու ֆերմեր խնդրել է պայթուցիկ նյութերից մաքրել իր պարտեզի հողամասերից», — հայտնել է Մարդասիրական կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Սերովը:

Որոնումներին մասնակցում են կենտրոնի ռուս զինծառայողները` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ: Բոլոր հարցումները գրանցվում և մուտքագրվում են տվյալների բազայում, այնուհետև փոխանցվում որոնման համատեղ խմբերին: