ՀՀ իշխանությունների՝ հասարակության պառակտմանը, «սեւերի» եւ «սպիտակների», մերոնց եւ օտարների բաժանմանն ուղղված քաղաքականությունն անընդունելի է, այդ թվում՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած իրադարձությունների մասնակիցների մասով: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ մարզը, որտեղ մարդիկ իշխանություններին ծափահարություններով են դիմավորում, նրանք «իրենցն» են համարում, իսկ այնտեղ, որտեղ մարդիկ դժգոհություն են հայտնում, «օտար» են համարում: «Այս կապակցությամբ ես հորդորում եմ իշխանություններին զսպվածություն ցուցաբերել: Եթե նրանք ասում են, որ նպատակային գործողություններ են եղել եւ անհրաժեշտ է գտնել այն մարդկանց, ովքեր դա արել են, ապա այդ դեպքում անհրաժեշտ է նաեւ զբաղվել երեխաներին հանրահավաքներին ներգրավելու հարցով»,- ընդգծեց պատգամավորը: