SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ ապրիլի 27-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը  23:00-ից այսօր՝ ապրիլի 28-ին՝ ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված  զինվորական համազգեստով 2 անձինք  Վանաձոր քաղաքում՝ Շիրվանզադեի 8 հասցեի եվրոպական արտադրության պատուհանից մտել են ներս, որտեղ էլ բնակարանատիրոջ նկատմամբ կողոպուտ են կատարել:

Դեպքի վայրում տուժածը  81-ամյա Գրետա Բ.-ն հայտնել է, որ այդ 2 անձինք, մտնելով իր տուն, փակել են բերանը, կապել ձեռքերը և հափշտակել իր մարմնի վրա եղած ոսկյա զարդերը:

Նա հայտնել է նաև, որ  նրանք իրեն չեն հարվածել և չեն սպառնացել:  Փաստի առթիվ քննիչ Վերմիշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են ահրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: