Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ակտիվորեն պատարստվում է նաև «Հայրենիք» կուակցությունը: «Հայրենիք»-ը կարճ քաղաքական պատմություն ունենալով հասցրել է բավական ազդեցիկ դիրքեր զբաղեցնել քաղաքական դաշտում: Պետք է նկատել, որ կուսակցությունը Փաշինյանի վարչապետության դեմ պայքար էր սկսել  դեռևս պատերազմից առաջ և բավական հաջող գործընթաց էր գնում, իսկ պատերամզից հետո այն հիմնական ուժերի շարքերում էր, որոնք փողոցային պայքար էին մղում Նիկոլ Փաշինյանի դեմ:

Դեռևս պարզ չէ, թե «Հայրենիք» կուսակցությունը ինչ ֆորմատով է մասնակցելու առաջիկա ընտրութուններին, բայց ակնհայտ է, որ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում ընտություններում լուրջ հաջողություններ ունենալու ուղղությամբ: Մեզ հաջողվեց պարզել, որ նախընտրական այս ակտիվ շրջանում կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը մեկնել է  Մոսկվա և այս օրերին գտնվում է այնտեղ: Պարզ է, որ այցը քաղաքական ենթատեքստ ունի, բայց այս պահին մանրամասներ ճշտել դեռևս չստացվեց:

Ըստ ամենայնի Արթուր Վանեցյանի Մոսկվայից վերադառնալուց հետո պարզ կդառնա, թե ի՞նչ ֆորմատով և ի՞նչ ցուցակով է «Հայրենիք»-ը մասնակցելու առաջիկա ընտրություններին: