Ադրբեջանցիները կրկին առաջ են տվել Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքի մոտ գտնվող իրենց դիրքը, գրում է Տելեգրամի «Մեդիապորտ» ալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

«Օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները 370 մետր առաջ են տվել դիրքերը, մինչդեռ ռուս խաղաղապահների միջամտությունից հետո վերադարձել էին նախնական դիրքին, մինչդեռ այսօր կրկին առաջ են եկել»,-հավելում է աղբյուրը:

Ավելի վաղ Տելեգրամի ալիքը, սեփական աղբյուրներին հղում անելով, տեղեկություն էր հայտնել, որ Ալիևների լուսանկարը, որը հրապարակվել էր Մեհրիբան Ալիևայի Ինստագրամի էջում, Սյունիքի մարզի «Սոսիների պուրակ»-ից է։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ավելի ուշ հերքում էր տարածել՝ տեղեկացնելով, որ լուրն ապատեղեկատվություն է։