ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չհուսադրող վիճակագրություն՝ տարածաշրջանում ամենաքիչ պատվաստումն արվել է Հայաստանում

Ներկայացնում եմ ձեզ պատասվատումների մասին տեղեկատվություն՝ ըստ երկրների, ակնհայտ է, որ մենք հետ ենք մնում ու շատ․․․

Եվ այսպես, 2021 թվականի ապրիլի 25-ի դրությամբ, ամբողջ աշխարհում ներարկվել է պատվաստանյութի շուրջ 1.02 միլիարդ դեղաչափ: Պատվաստումների տեմպը ներկայում կազմում է շուրջ 17,8 մլն դեղաչափ օրական:

• ԱՄՆ-ում ներարկվել է 231 մլն դեղաչափ, միջինում շուրջ 2,74 մլն դեղաչափ օրական:

• ՌԴ-ում իրացվել է 17,9 մլն դեղաչափ համապատասխանում է բնակչության շուրջ 9,1%, օրական տեմպը շուրջ 74 հազ դեղաչափ:

• Թուրքիայում՝ 21,1 մլն, համապատասխանում է բնակչության շուրջ 12,7%, օրական տեմպը շուրջ 156 հազ դեղաչափ:

• Ադրբեջանում՝ 1,4 մլն, համապատասխանում է բնակչության շուրջ 7,1%, օրական տեմպը շուրջ 13,8 հազ դեղաչափ:

• Իրանում շուրջ 718,5 հազ, համապատասխանում է բնակչության շուրջ 0,4% օրական տեմպը շուրջ 41,9 հազ դեղաչափ: Վրաստանում՝ շուրջ 37,5 հազ մարդ, համապատասխանում է բնակչության շուրջ 0,5%, օրական տեմպը շուրջ 1,2 հազ դեղաչափ:

• Իսրայելը պատվաստել է բնակչության շուրջ 62,2%, այդ թվում 70 և բարձր տարիքային խմբի բնակչության 88%-ից ավելին: Տարեսկզբից COVID-19 նոր դեպքերի թիվն Իսրայելում նվազել է շուրջ 70%-ով:

ԵՄ երկրներում իրականացվել է 122,6 մլն պատվաստում: Բնակչության շուրջ 24.2% ստացել են առաջին դեղաչափը, իսկ 8,9%-ը երկու: Դեղաչափերի ներակման միջև տարբերությունը կազմում է 21-42 օր: Oxford-AstraZeneca պատվաստանյութից ներարկվել է շուրջ 31,68 մլն դեղաչափ, Pfizer-BioNTech՝ 95,1 մլն, Moderna՝ 12,06 մլն, Sputnik V` 1,3 մլն:

Սիրելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում եմ ու հորդորում եմ պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա, դա վտանգավոր է․․․ Այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը»: