168.am-ը գրում է.

Երեկ Avia.pro կայքը տեղեկացրել է այն մասին, որ ռուս զինծառայողներին տեղափոխող բեռնատարը Ղարաբաղում պայթել է հակատանկային ականի վրա:

Պայթյունի արդյունքում ամենաքիչը երկու ռուս զինծառայողներ ստացել են ծանր վիրավորումներ, ընդ որում, ըստ որոշ ինֆորմացիայի, խոսքը գնում է հենց ռուս խաղաղապահների վրա հարձակման մասին: Ականը դրված է եղել այն շրջանում, ուր արդեն իրականացվել են ականազերծման աշխատանքներ:

Ըստ կայքի տեղեկությունների՝ սա վերջին շաբաթվա ընթացքում ամենաքիչը երկրորդ հարձակումն է Ղարաբաղում խաղաղապահ առաքելությամբ գտնվող ռուս զինծառայողների վրա: Ավելի վաղ ռուս զինծառայողների բլոկպոստի ուղղությամբ ինքնաձիգներից կրակ է բացվել, սակայն տուժողներ չեն եղել:

Կայքը գրել է նաև, որ ինֆորմացի չկա այն մասին, թե քանի զինծառայող է եղել բեռնատարի մեջ, և ինչպիսինն է վիրավորների վիճակը, քանի որ բացակայում է տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունը: