Հայաստանում ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 595 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 214064 դեպքի: Այս մասին  հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 969969 վերջին մեկ օրում` 4277 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 13297 պացիենտ. Մեկ օրում նվազել է 230-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 195701 անձ` վերջին մեկ օրում 801 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 4058 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1008 է: