Irakanum.am-ի զրուցակիցն է երիտասարդ լուսանկարիչ Ֆրանգյանը։

Ե՞րբ սկսեցիք զբաղվել լուսանկարչությամբ, ինչը այսպես ասած դարձավ պատճառը։

Ես սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ, երբ մնում էի մենակ։ Երբ մենակ էի մնում սկսում էի նկարել, ինչ տեսնում էի՝ լիներ նկարը լավը, թե վատը՝ ես նկարում էի: Նկարելը ինձ հանգստացնում է միշտ, 12 տարեկանից նկարել եմ։


Որ պահին հասկացաք, որ այն այլեւս պետք է դառնա ձեր մասնագիտությունը։

Սա իմ երկրորդ մասնագիտությունն է։ Առաջի մասնագիտությամբ խոհարար եմ, բայց անկեղծ չեմ սիրել, ու 6 տարի առաջ որոշեցի վերջնական, որ պետք է ընդունվեմ և սովորեմ: Անգամ իմ ընկերները, բարեկամները, նույնիսկ իմ ընտանիքի անդամները չէին հավատում, որ ես կսովորեմ այս մասնագիտությունը, բայց ես սովորեցի և դա նույնպես հանդիսացավ պատճառ, որ ես սկսեցի սովորել և առաջ գնալ այս մասնագիտությամբ: Եթե լինեմ չափազանց անկեղծ, ապա կարող եմ ասել, որ ես ապրում եմ իմ այա աշխատանքով։


Վերջերս տեղի ունեցավ ձեր ցուցահանդեսը։ Ինչպե՞ս էիք ընտրել խորագիրը։ Խոսքը վերաբերում է «Կնոջ գեղեցկությունը սահմաններ չունի» խորագրով ցուցահանդեսի մասին է։

Նախ ասեմ այս ցուցահանդեսի գաղափարը ինձ մոտ դեռ 2 տարի առաջ կար, բայց մտածում էի որ շուտ է այսպիսի համարձակ ցուցահանդես անելու համար։ Ժամանակի ընթացքում իհարկե ես հասկացա այս տարի, որ արդեն այն իրագործել է պետք։ Կարծում եմ և ներկաների և հետո սոցիալական ցանցերում առկա կարծիքները կվկայեն, որ այն հաջողված էր։
Ցուցահանդեսը նվիրված էր կանանց միամսյակին, իմ նվերը բոլոր կանանց, խորագիրը՝ է «Կնոջ գեղեցկությունը սահմաններ չունի» այո, ես որպես լուսանկարիչ փորձեցի իմ պատկերացմամբ ներկայացնել կնոջ գեղեցկությունը՝ թե արտաքին, և թե ներքին: Մենք պետք է ընդունենք որ մենք ուժեղ ենք մեր կանանցով, ցանկացած իրավիճակում

Ում, կամ ինչն եք նախնտրում հիմնականում նկարել։ Ովքե՞ր կարող են դառնալ ձեր տեսախցիկի «զոհը»։

Ես նախընտրում եմ նկարել այն ինչը գեղեցիկ է իմ աչքերով, իսկ դա ինձ համար առաջնայինը կնոջ ներքին գեղեցկությունն է, իսկ տեսախցիկիս «զոհը» գրեթե բոլորն են:

Առաջիկայում ի՞նչ պլաններ կան։
Անկեղծ առաջին ցուցահանդեսից հետո, շատ մարդիկ ասում են երկրորդ ցուահանդեսը պետք է կազմակերպել։ Ես հիմա բուռն մասնագիտական աշխատանքների մեջ եմ, նաև իմ դասերով, իմ մագիստրոսի դասերով, 3-րդ մասնագիտություն եմ սովորում: Բայց և նախատեսում եմ երկրորդ ցուցահանդեսը կազմակերպել, որը ամենայն հավանականությամբ կլինի տարվա վերջ։ Թեման այլ կլինի։

Որն է այս ոլորտում ձեր այն կետը, որին ուզում եք հասնել:

Ասեմ որ ես Photography և նաև Videography եմ, իմ ոլորտի կետը որ ես ձգտեմ ռեժիսորի «աթոռին», դա իմ կյանքի կարելի է ասել իմաստն է։

Արդյո՞ք դասերն ու սիրած աշխատանքը տեղ թողնում են անձնական կյանքի համար։

Այս մասնագիտությունը ճահիճ է, բայց հաճելի ճահիճ ինձ համար, և դա է պատճառը, որ ես իմ անձնականին չեմ կարողանում ժամանակ տրամադրել: Եվ ես չեմ հանդիպել դեռ իմ կյանքի միակին, բայց ամեն ինչ իր ժամանակին։

Irakanum.am