Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերություններում իրավիճակը կարող է ավելի վատ լինել, քան եղել է սառը պատերազմի ժամանակ: Այս մասին նախարարը հայտնել Է ՌԻԱ Նովոստի — ին տված հարցազրույցում։

Լավրովը նշել է, որ նույնիսկ սառը պատերազմի տարիներին, չնայած լուրջ լարվածությանը եւ ճգնաժամային պահերին, կողմերը միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանք են տածել: «Իմ կարծիքով, այժմ դա դեֆիցիտի մեջ է», — արձանագրել է ԱԳ նախարարը: