Արցախի գրավյալ տարածքներ այցի ժամանակ թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեպի Նախիջևան երկաթուղի է կառուցվելու, որը միամյանց է կապելու «Արևելյան Զանգեզուրն» ու «Արևմտան Զանգեզուրը»:

Ալիևն ասել է, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են, արդյունքում երկաթուղին «Զանգեզուրյան միջանցքով» Ադրբեջանը կապելու է Նախիջևանի հետ:

Նա հայտարարել է, որ կառուցվելու է նաև ավտոմեքենայի ճանապարհ: