«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարար դառնալուց հետո Արայիկ Հարությունյանը որդեգրել էր մի քաղաքականություն, որով փչացրել էր հարաբերությունները կրթության ոլորտում կայացած կառույցներից երեքի՝ «Dasaran.am», «Այբ» դպրոցի եւ «Մխիթար Սեբաղտացի» կրթահամալիրի ղեկավարների հետ: Ավելին, նախարար եղած ժամանակ նա ամեն ինչ անում էր այդ հաստատությունների աշխատանքը բարդացնելու համար, որն էլ հանգեցրեց արդեն միջանձնային հարաբերությունների վատթարացման:

Այսօր արդեն նախարարի պաշտոնը զբաղեցնում է Վահրամ Դումանյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախկին նախարարի գործն այժմ շարունակում է փոխնախարար Արա Խզմալյանը, որը դեռ խնդիրներ է ստեղծում այն մարդկանց հետ, ում չէր ընդունում Արայիկ Հարությունյանը։ Ընդ որում, դա անում է հենց Վահրամ Դումանյանի անունից:

Եվ չնայած այս պատասխանին՝ նկատենք, որ ԿԳՄՍ-ում ատելության եւ դրա քարոզի քաղաքականությունը շարունակում է Արա Խզմալյանը նախարարի անունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում