Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին, որն, ըստ թուրք պատգամավորների, անխուսափելիորեն բացասական ազդեցություն կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

«Վճռականորեն դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների մասին, որը պարունակում է հայկական լոբբինգի թեզերը, և մերժում ենք այդ անհիմն զրպարտությունը: ԱՄՆ նախագահն իրավական և բարոյական իրավունք չունի դատողություններ անելու պատմական հարցերի շուրջ, նրա հայտարարությունն իրավական ուժ չունի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է բանաձևում:
Փաստաթղթում նաև կոչ է արվում Բայդենին «վերանայել այս հայտարարությունը, որը համատեղելի չէ պատմական փաստեր հետ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն իր ապրիլքսանչորսյան ուղերձում օգտագործել է «Հայեց ցեղասպանություն» եզրույթը՝ նշելով, որ հայերի համակարգային բնաջնջումը կազմակերպել են օսմանյան իշխանությունները: