Ֆեյսբուքում  Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի  գրառման տակ Արաքս Միքայելյան անունով մի օգտատեր գրառում է կատարել, հեգնելով խոսնակին, թե «մենք գործ ունենք Մանե անունով խելացի և մոդելային արտաքին ունեցող անհատի հետ, որը զբաղեցնում է այս կարևոր պաշտոնը»։

Մանեն էլ արձագանքել է գրառմանը՝ խոստովանելով, որ այո, ինքն ունի մոդելային արտաքին, բայց դա չի խանգարում իրեն՝ լինել նաև խելացի։

«Ես իսկապես նման եմ մոդելի, բայց դա ինձ չի դարձնում պակաս ինտելեկտուալ»,-ինքն իր մասին գրել է Մանեն։