Ոնց կարող էր Նիկոլ Փաշինյանը չիմանալ կամ չենթադրել, ոնց կարող էին անվտանգության ծառայությունները զեկուցած չլինեին իրեն այդ մասին, բայց՝ ոնց կարող էր նաև չգնալ Սյունիք: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցելությանը:

«Հազարավոր մարդիկ սպասում էին, որպեսզի իրենց անկեղծ անհանգստությունը ներկայացնեին վարչապետին: Հիմա քանի որ որոշակի ուժեր ինչ-ինչ պատճառներով պետք է կազմակերպեին նման սադրիչ գործողությունները, վարչապետը չգնա՞ր քաղաքացիների հետ ահդնիպելու եւ ականջալուր լինելու նրանց խնդիրների:

Հարցին, թե որտե՞ղ էին այն հազարավոր մարդիկ, որոնք կարող էին դուրս գալ փողոց եւ ասել՝ մենք եկել ենք վարչապետին լսելու, մի խանգարեք մեզ, Աղազարյանն արձագանքեց. «Եթե իրավապահները չգտնվեն իրենց բարձրության վրա, 3-4 տոկոս ագրեսիվ մասան կուտի 95 տոկոսին, բնության օրենքներն են այդպիսին: Ամեն մարդ իրեն թույլ չի տա այդպիսի հայհոյանքներ փողոցում:  մեկը մտածում է, բա որ մեկն էլ ինձ հայհոյի իմ կնոջ, իմ հոր մոտ, ես ոնց պատասխանեմ, ոնց պահեմ: Դրա համար ձեռնպահ են մնում: Վարչապետը հենց նրանց հարգելով է գնացել»: