ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Բարոնուհի Քերոլայն Քոքսին խնդրել է լոբբինգ անել հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը և ջանքեր գործադրել, որպեսզի Մեծ Բրիտանիան նույնպես ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա:

«Այսօր հայ ժողովրդի բարեկամ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ հանդիպման ժամանակ նրան խնդրել եմ բրիտանական պառլամենտում, ինչպես նաև կառավարության առջև, լոբբինգ անել հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը և ջանքեր գործադրել, որպեսզի Մեծ Բրիտանիան նույնպես ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա՝ մեր եղբայրներին օր առաջ ետ վերադարձնելու հարցով։

Բարոնուհի Քոքսը խոստացավ իրենից կախված ամեն բան անել՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները բարձրաձայնելու և հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար», — ֆեյսբուքյան էջում գրել է Մարուքյանը: