Որպես այդպիսին դեպքի առթիվ մեկնաբանություններ չկան, քանի որ շփոթմունք է եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ անդրադառնալով Արցախի հերոս Էդգար Մարկոսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում Արցախի 44-օրյա պատերազմի մասնակիցը գրել էր, որ իրեն զանգահարել էին Առողջապահության նախարարությունից և տեղեկացրել՝ վիրահատության համար պետպատվերի իրավունք չունի:

«Այս հարցի հետ կապված ամեն բան ընթացքի մեջ է եղել և ոչ մեկ չի ասել, որ պետպատվերի իրավունք չկա, ուղղակի տեխնիկական խնդիր է եղել, և պարզ չէ՝ ինչ է ասվել և ինչպես է դա փոխանցվել: Ընթացակարգը ընդհատված չի եղել և զինծառայողը իր հասանելիք բուժօգնությունը կստանա»,- ասաց Հռիփսիմե Խաչատրյանը:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ նշեց՝ ինչպես ի սկզբանե կարգը որոշված է եղել զինծառայողների օգնության, այդպես էլ լինելու է, քանի որ նախարարությունը պարտավորվել է անել այդ աշխատանքը: