Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2021 թվականի փետրվարի 9-ի n 116-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել:

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 116-Ա որոշման մեջ «նախարար Մեսրոպ Առաքելյանին» բառերը փոխարինել «նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանին» բառերով»,-ասված է որոշման մեջ: