Ըստ Սահմանադրության` վարչապետի հրաժարականի դեպքում թե վարչապետը, թե կառավարության մյուս անդամները պետք է մնան պաշտոնակատար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

«Սահմանադրությամբ  չկան պայմաններ, որոնց դեպքում վարչապետը կարող է մնալ, կամ պայմաններ, որոնց դեպքում չի կարող մնալ ժամանակավոր պաշտոնակատար։ Սահմանադրության մեջ չի նշվում վարչապետ, ասվում է՝ կառավարության անդամներ, վարչապետն էլ է կառավարության անդամ։ Պետությունը չի կարող մնալ առանց ղեկավարի, առանց Ազգային ժողովի նախագահի։ Փոխվարչապետը պետք է լինի փոխվարչապետ, ո՞նց կարող է փոխվարչապետը վարչապետի պաշտոնակատար լինել»,- ասաց նա։