Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած վայրում հանդիպել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Նրա խոսքերը մեջբերում է Financial Times-ը։

«Մեզ չի անհանգստացնում հանդիպման վայրը, խոսքը բովանդակության մասին է»,-ասել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպում անցկացնել Դոնբասում:

Ի պատասխան՝ Ռուսաստանի ղեկավարն առաջարկել է Զելենսկիին հանդիպել Մոսկվայում: Պուտինի խոսքերով, իրենք կարող են խոսել միայն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին: Եթե ​​Զելենսկին ցանկանում է քննարկել Դոնբասի խնդիրները, ապա նա պետք է հանդիպի Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների հետ: