«Ես թաքցնելու բան չունեմ, այս իշխանության բերած քարտեզով Շուռնուխում իմ տունը մնաց թշնամու հսկողության տակ, հիմա ինձ ինչ ուզում են՝ ասեն․ ես այդ մարդուն, այդ կապիտուլյանտին ու իր ապարատին չեմ ընդունում։ Մի պիղծ պատգամավոր ունեն, բիգուձին, դրա աներձագը, ասում է՝ բա սյունեցիներին պետք է այդպես նվաստացնելով բերման ենթարկեն, բա դա պատգամավորի զրո՞ւյց է, մարդու իրավունքներն են ոտնակոխ անում։ Այնպես նրան նվաստացնեմ, որ ամբողջ կյանքը հիշի՝ բիգուձի պիղծը»,- 168.am-ին ասել է Արարատ Աղաբեկյանը (Աշխարհապետը)։

Նա նաև շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի այցից հետո, առավոտ կանուխ «սպեցնազը», ոստիկանությունը, հարյուր տեսակի մեքենաներով թափվել են քաղաք, որից հետո բնակչությունն անհանգստացել է, ինչն անթույլատրելի է:

«Հիմա մտածում են, որ ես վախեցել եմ, իհարկե, չեմ վախեցել՝ երեք պատերազմ անցած մարդը ոչնչից չի կարող վախենալ։ Այդ պիղծ ու կապիտուլյանտ վարչապետին ես չեմ կարող ընդունել»: